Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արփինե Հովհաննիսյան. Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը

Արփինե Հովհաննիսյան. Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը
05.12.2020 | 14:59

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը։ Պետականություն ու պետություն ունենում են ոչ թե, որ երկրային կյանքը դառնա դրախտ, այլ որպիսի չվերածվի դժոխքի։ Այսպես կնկարագրեի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առանցքը։
Ստացվեց պատասխանը՝ ինչու մենք այն ժամանակ հաղթեցինք, իսկ հիմա պարտվեցինք։ Եվ ուրեմն՝


ԵԹԵ համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը
ԵԹԵ սիրում ես Մոնթեին, այլ ոչ թե նրա կերպարը պղծողին
ԵԹԵ ուզում ես ինքդ լավ ապրել, այլ ոչ թե ուրախանալ ուրիշի վատով
ԵԹԵ Հայաստանը տուն է, այլ ոչ ամառանոց
ԵԹԵ համարում ես, որ արժանապատվության ու թասիբի սիմվոլը ադրբեջանցի տականքի առջեւ չխոնարհվող հայ տղամարդն է, այլ ոչ թե այդ ու մյուս տղամարդկանց վախկոտ անվանող դասալիքը
ԵԹԵ հայ ժողովրդին համարում ես հաղթող, այլ ոչ թե ադրբեջանցու առաջ ծնկի եկած ազգ
ԵԹԵ համարում ես, որ ոչ մի զինվոր չի զոհվել հանուն ոչնչի, չի վիրավորվել ու չի կռվել հանուն ոչնչի
ԵԹԵ ուզում ես աշխարհում քեզ նայելիս ոչ թե խղճան, այլ հարգեն
ԵԹԵ ուզում ես հետագա հաղթանակ տեսնել, այլ ոչ թե միայն պարտության հետեւանքների համար փող մուրալ։


Հանուն արժանապատվության, հանուն հայրենիքի, հանուն հավաքական հաղթանակների։
Արի՛ Ազատության հրապարակ։ Այսօր՝ 15։00։ Տանը մի՛ մնա, քո տեղը հրապարակում կարող ես լինել միայն դու։ Հայրենիքը փրկողը կարող ես լինել միայն դու»:

Դիտվել է՝ 2547

Մեկնաբանություններ